Կարծիք

14.10.2014 17:52


««Երիտասարդների կողքին» ՀԿ-ն իր հարյուրավոր կամավորներով սույն թվականի հոկտեմբերի 24-ին կլինի Ազատության հրապարակում»

««Երիտասարդների կողքին» ՀԿ-ն իր հարյուրավոր կամավորներով սույն թվականի հոկտեմբերի 24-ին կլինի Ազատության հրապարակում»

Հայտարարություն

Հաշվի առնելով երկրում տիրող իրադարձությունները, ծավալվող հասարակական-քաղաքական պրոցեսները և ըստ էության նոր ձևավորվող օրակարգը՝ թելադրված խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից, «Երիտասարդների Կողքին» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ իր հարյուրավոր կամավորներով սույն թվականի հոկտեմբերի 24-ին կլինի Ազատության հրապարակում, մասնակցելու վերոնշյալ ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքին: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ երկրում տիրող սոցիալ–տնտեսական, քաղաքական, հոգեբանական այս ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ:

Մենք ողջունում ենք բոլոր այն ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր պատրաստ են հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի անտրտունջ պայքարել այն արատավոր համակարգի դեմ, որ այսօր ՀՀ քաղաքացուն հասցրել է հուսահատության ու աղքատության եզրին: Մենք պատրաստակամ ենք, վճռական պայքարել ՀՀ սահմանադրության և օրենքի տառին համապատասխան ամրագրված միջոցառումներին՝ ընդհուպ մինչև երթեր, նստացույցեր և պիկետներ անց կացնել Ազատության հրապարակում, մեր ձայնը ավելի հասանելի դարձնելու հասարակության լայն շրջաններին: Հոկտեմբերի 10-ին տրվեց մեծ փոփոխությունների սկիզբը, փոփոխություններ, որոնք անխուսափելի են և որոնք շատ կարճ ժամանակում էականորեն ազդելու են ՀՀ գլխավոր արժեքի՝ հայ մարդու կյանքի բարելավմանը:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը