Լրահոս

14.10.2014 16:28


Նորվեգիայում օրենք է ընդունվել կանանց պարտադիր զինծառայության մասին

Նորվեգիայում օրենք է ընդունվել կանանց պարտադիր զինծառայության մասին

Նորվեգական խորհրդարանն օրենք է ընդունել կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին։ Ինչպես նշվում է թագավորության Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ, օրենքը սկսում է գործել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ գեղեցիկ սեռի առաջին զորակոչիկները կհամալրեն նորվեգական բանակի շարքերը 2016թ. ամռանը։

Նորվեգիան դարձել է առաջին եվրոպական պետությունը և ՆԱՏՕ–ի առաջին անդամը, որը նման քայլի է դիմել։
«Դա պատմական որոշում է։ Նորվեգիան հանդես է գալիս այդ ոլորտում որպես առաջամարտիկ, և հպարտանալու համար մենք ունենք բոլոր պատճառները», – նշել է երկրի պաշտպանության նախարար Ինե Էրիքսեն Սյորենդեն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը