Կարծիք

14.10.2014 15:34


«Յուրաքանչյուր մեծ հաղթանակից առաջ պետք է ունենալ համբերություն և սառնասրտություն»

«Յուրաքանչյուր մեծ հաղթանակից առաջ պետք է ունենալ համբերություն և սառնասրտություն»

Ես հավատում եմ՝ միասնականությունն ուժ է ծնում

Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, և ցանկանում են օր առաջ երկրում տեսնել բեկումնային փոփոխություններ: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեկնարկ էր, մեկնարկ նոր փոփոխությունների, մեկնարկ՝ վերջ տալու անօրինականություններին և անարդարությանը:

Դու, ես, մենք բոլորս պետք է մեկ մարդու պես հավատանք և շարունակենք մեր միասնական պայքարը:

Սա պայքար չէ պարզապես լավ ապրելու համար. սա պայքար է հանուն մեր զավակների, հանուն մեր հայրենիքի:

Սա պայքար է հանուն իմ 2,5 տարեկան տղայի, հանուն յուրաքանչյուրիս զավակի, ծնողի ու մերձավորի լավ ապրելու համար:

Եթե քո շուրջը կամ պատվիրված մամուլում կլսեք ու կկարդաք, թե ինչու հոկտեմբերի 10-ին այլ գործընթացներ չեղան, ապա չհավատա՛ք, այլ հակադարձե՛ք, որ յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն ժամանակ է պահանջում, և յուրաքանչյուր մեծ հաղթանակից առաջ պետք է ունենալ համբերություն և սառնասրտություն:
Ես վստահ եմ, ես հավատում եմ, որ հնարավոր է փոխել, և վճռական եմ, որ կփոխենք, եթե յուրաքանչյուրս իր տեղում լինի:

Հրաչ Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը