Կարծիք

14.10.2014 14:40


Արտակ Գրիգորյան. «Նիկոլ Փաշինյանի իրական դերակատարումը»

Արտակ Գրիգորյան. «Նիկոլ Փաշինյանի իրական դերակատարումը»

Նիկոլ Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, որքան էլ առաջին հայացքից զարմանալի լինի, քննադատել է ոչ թե իշխանություններին, այլ «եռյակի» հոկտեմբերի 10-ի հանրահավաքը:
Իհարկե, չեմ հիշում, թե երբ է վերջին անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ հայտարարությամբ հանդես եկել, կամ ընդհանրապես ինչ-որ բան արել: Բայց երեկվա հայտարարությունը շատ ուշագրավ է և բացում է Նիկոլ Փաշինյնաի իրական դերակատարման մասին մի շարք փակագծեր:
Նախ՝ «Քաղաքացիական պայամանգիրը» ստեղծվել է որպես ընդդիմադիր միավորում, և կարծես տրամաբանական պետք է լիներ, որ նրա հայտարարությունը պետք է առաջին հերթին անդրադառնար իշխանությունների ինչ-որ քայլերին կամ որոշումներին:
Բայց որքան էլ զարմանալի լինի, այդ հայտարարության մեջ մեկ խոսք անգամ չկա իշխանությունների մասին: Ավելին, ընդդիմադիր շարժումն իր ողջ հայտարարությունը նվիրել է հոկտմբերի 10-ի հանրահավաքին և փնովում է նույն այն ուժերին, որոնք այսօր սկիզբ են դրել երկրում համակարգային փոփոխություններին:
Այլ կերպ ասած՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, լինելով «ընդդիմադիր» գործող իշխանություններին, քննադատում է այն ուժերին, ովքեր ուզում են կասեցնել արտագաղթը, նվազեցնել աղքատությունը, կրճատել գործազրկությունը, իրավիճակ փոխել երկրում: Հետևաբար, քննադատելով ոչ իշխանական ուժերին` «Քաղաքացիական պայմանագիրը» հստակորեն բացահայտում է, որ աշխատում է իշխանությունների համար:
Այդ հայտարարությունը վերջնականորեն բահայատում է, թե ինչ դերակատարում ունի Նիկոլ Փաշինյանը, քանի որ բոցաշունչ ելութոներ ունենալով ԱԺ ամբիոնից՝ իր իսկ նախաձեռնած կազմակերպությունը ծառայեցնում է իշխանությունների շահերին: Պատահական չէ, որ ստեղծման օրվանից ոչինչ չարած ու չձեռնարկած միավորումը հանկարծ նորից հայտնվում է ջրի երեսին «եռյակի» հանրահավաքից ընդամենը 3 օր անց, և նույն այդ հանրահավաքին ուղղված «քննադատությամբ»:
Որքան էլ որ տարբեր քողարկված «ընդդիմադիր» գործիչներ փորձեն պահպանել իրենց դիմակը, միևնույն է, ինչ-ինչ քայլեր բացահայտելու են նրանց ով լինելը, և Նիկոլ Փաշինյանի հիմնած քաղաքական միավորումը երեկ հենց դա արեց: Երբ իշխանության ներկայացուցիչներն են փնովում «եռյակին», դա գոնե հասկանալի է և տրամաբական, բայց երբ դա անում են այնպիսի գործիչներ, որոնք հանդես են գալիս որպես «բոցաշունչ ընդդիմադիրներ», բայց մյուս կողմից՝ աշխատում նույն իշխանությունների համար, դա առնվազն անհասկանալի է. չնայած, Հայաստանում անհասկանալի դեպքեր կամ դեմքեր այլևս չկան:

Արտակ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը