Իրանը, ԵՄ–ն և ԱՄՆ–ը Վիեննայում սկսում են միջուկային ծրագրով խորհդակցությունները
Ավստրիական մայրաքաղաքում դիվանագիտական բարձր մակարդակով սկսվում են խորհրդակցություններն Իրանի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև ԻԻՀ միջուկային ծրագրով։ Բանակցությունների ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կճշգրտեն դիրքորոշումները և կպատրաստվեն «վեցնյակի» հերթական ամբողջական բանակցությունների փուլին։ Քերրին Վիեննա կժամանի հոկտեմբերի 15-ին։
Խորհրդակցությունները կմեկնարկեն ԵՄ և Իրանի քաղտնօրենների՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտի և ԻԻՀ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչիի հանդիպումով, իսկ երեկոյան կկայանա Էշթոնի և Զարիֆի ավանդական պաշտոնական ընթրիքը։ ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո բանակցությունները կկայանան եռակողմ ձևաչափով։
Իրանը, ԵՄ–ն և ԱՄՆ–ը Վիեննայում սկսում են միջուկային ծրագրով խորհդակցությունները
Ավստրիական մայրաքաղաքում դիվանագիտական բարձր մակարդակով սկսվում են խորհրդակցություններն Իրանի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև ԻԻՀ միջուկային ծրագրով։
Բանակցությունների ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կճշգրտեն դիրքորոշումները և կպատրաստվեն «վեցնյակի» հերթական ամբողջական բանակցությունների փուլին։
Քերրին Վիեննա կժամանի հոկտեմբերի 15-ին։
Խորհրդակցությունները կմեկնարկեն ԵՄ և Իրանի քաղտնօրենների՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտի և ԻԻՀ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչիի հանդիպումով, իսկ երեկոյան կկայանա Էշթոնի և Զարիֆի ավանդական պաշտոնական ընթրիքը։ ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո բանակցությունները կկայանան եռակողմ ձևաչափով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։