Լրահոս

14.10.2014 14:09


Ամարյան. «Սերժ Սարգսյանն ու Աշոտյանը մասնակցել են Հայ ավետարանչական ընկերակցության դպրոցի բացմանը»

Ամարյան. «Սերժ Սարգսյանն ու Աշոտյանը մասնակցել են Հայ ավետարանչական ընկերակցության դպրոցի բացմանը»

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ վերջին շրջանում Եհովայի վկաներն ակտիվորեն քարոզչություն են իրականացնում՝ հենց փողոցում տեղադրելով ստենդներ։

–«ՀՀ խղճի ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածով արգելվում է փողոցներում քարոզչություն իրականացնելը:

Նրա խոսքերով՝ շատ տարածքներ էլ վաճառվել են Ավետարանչական ընկերակցությանը.

–Վերջերս ՀԱԹ-ում բացվեց կանաչ դպրոց, որն աղանդավորական կառույց է: Ներսում գրված է, թե դա Հայ ավետարանչական ընկերակցությանն է: Մեր կառավարման մարմիններն, առանց իմանալու, այդ դպրոցի ղեկավարների հետ սելֆի են անում` Հրանուշ Հակոբյան, Արմեն Աշոտյան, ՊՆ նախարար և էլի կառավարության մի շարք անդամներ: Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է դպրոցի բացմանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը