Հատուկ Բեյոնսեի համար Լուվրը փակվել է (լուսանկարներ)
Ամուսնու՝ Ջեյ Զիի հետ համատեղ համերգային շրջագայություններից հետո Բեյոնսեն չի շտապում հեռանալ Ֆրանսիայից։ Փարիզում աստղային զույգը պարբերաբար հայտնվում է պապարացցիների օբյեկտիվների առաջ, առավել հաճախ՝ ինքնանկարվում։
«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ աստղային ընտանիքը Լուվր է այցելել հատուկ հյուրի կարգավիճակում, որի համար հանրահայտ թանգարանը փակվել է։ Ամուսիններն անկաշկանդ շրջել են Լուվրի սրահներում՝ լուսանկարվելով Վեներա Միլոսկայայի, Մոննա Լիզայի և համաշխարհային ճանաչում ունեցող այլ նկարների ու անտիկ արձանների կողքին։
Հիշեցնենք՝ վերջերս արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ 33–ամյա աստղը մտադիր է բաժանվել ամուսնուց։