«Ամբողջական իշխանափոխության գործընթացի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 10-ին»
Երկրից գաղջ մթնոլորտը ցրելու միակ ճանապարն ամբողջական իշխանափոխության գործընթացի մեկնարկն էր, որը տրվեց հոկտեմբերի 10-ին։ Իսկ դրանից օրեր առաջ իշխանության տարբեր էշելոնների անհավատներ բացառում էին, որ «եռյակի» ղեկավարությունը, հատկապես Գագիկ Ծառուկյանը, կմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասեմ ավելին՝ նրանցից շատերը թաքուն աղոթում էին, որ Ծառուկյանը չմասնակցի՝ հստակ պատկերացնելով իրենց պաշտոնավարման մոտալուտ մայրամուտը։ Սակայն Ծառուկյանը մասնակցեց և իր հակիրճ, բայց, միևնույն ժամանակ, բովանդակալից խոսքով ցայտնոտ առաջացրեց իշխանության շարքերում։ Հիմա իշխանական աթոռներից կառչածներն է՛լ ավելի մտահոգվելու կարիք ունեն. հոկտեմբերի 24-ը սարերի հետևում չէ, ժողովուրդն էլ ոտքի է կանգնել և չի հանգստանա, մինչև ամբողջական իշխանափոխության չհասնի։ Այնպես որ, այս իշխանություններին մնում է մեկ բան՝ հավաքել անձնական իրերը պետական աշխատասենյակներից։
«Ամբողջական իշխանափոխության գործընթացի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 10-ին»
Երկրից գաղջ մթնոլորտը ցրելու միակ ճանապարն ամբողջական իշխանափոխության գործընթացի մեկնարկն էր, որը տրվեց հոկտեմբերի 10-ին։
Իսկ դրանից օրեր առաջ իշխանության տարբեր էշելոնների անհավատներ բացառում էին, որ «եռյակի» ղեկավարությունը, հատկապես Գագիկ Ծառուկյանը, կմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասեմ ավելին՝ նրանցից շատերը թաքուն աղոթում էին, որ Ծառուկյանը չմասնակցի՝ հստակ պատկերացնելով իրենց պաշտոնավարման մոտալուտ մայրամուտը։ Սակայն Ծառուկյանը մասնակցեց և իր հակիրճ, բայց, միևնույն ժամանակ, բովանդակալից խոսքով ցայտնոտ առաջացրեց իշխանության շարքերում։ Հիմա իշխանական աթոռներից կառչածներն է՛լ ավելի մտահոգվելու կարիք ունեն. հոկտեմբերի 24-ը սարերի հետևում չէ, ժողովուրդն էլ ոտքի է կանգնել և չի հանգստանա, մինչև ամբողջական իշխանափոխության չհասնի։ Այնպես որ, այս իշխանություններին մնում է մեկ բան՝ հավաքել անձնական իրերը պետական աշխատասենյակներից։
Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից