Քաղաքական

14.10.2014 12:16


Նաիրա Զոհրաբյան. «Հաճախորդների վինետկայի որոշակի փոփոխություն ենք նկատում վերջին շրջանում»

Նաիրա Զոհրաբյան. «Հաճախորդների վինետկայի որոշակի փոփոխություն ենք նկատում վերջին շրջանում»

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքին։

Հոկտեմբերի 10-ին ժողովրդի մոտ տեսա նոր հույսի, նոր վստահության լույս քաղաքական ուժերի և ԲՀԿ–ի հանդեպ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես հրաշալի հասկանում է այն պատասխանատվությունը, որի տակ մտնում է,-ասել է Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ հանրահավաքի կայացած լինելու մասին է վկայում նաև այն, որ դրանից հետո իշխանությունը ոտքի է հանել իր ժողգործիքների և հաճախորդների ողջ արսենալը.

Ի դեպ, հաճախորդների վինետկայի որոշակի փոփոխություն ենք նկատում վերջին շրջանում: Տեսնում ենք կլիենտուրայի նոր համույթ՝ այսպես կոչված, չեզոք, «անկախ» վերլուծաբանների անվան տակ: Ինձ համար ցավալի էր, որ այդ հաճախորդների մեջ տեսա անկախության համար պայքարած գործիչներից մեկին, որն այսօր իշխանության սայլը քշում է առաջ: Հին հաճախորդներին գալիս են փոխարինելու նորերը: Ես՝ որպես նախկին լրագրող, կանեմ ամեն ինչ, որ հանրությունն անուն առ անուն ճանաչի իշխանության նոր կլիենտուրային:

Ն. Զոհրաբյանը հավելել է, որ իշխանությունն էլ շատ լավ գիտի՝ իր գնացքը վաղուց գնացել է, և հանրության մոտ ունի զրոյական վարկանիշ:

–Մեր օրակարգը մեկն է՝ այս իշխանությունը սպառել է իրեն և պետք է հեռանա, և որևէ կերպ չպետք է ունենա հնարավորություն՝ «սահմանադրական փոփոխություններ» բլեֆի անվան տակ վերարտադրելու իրեն։ Իսկ եթե չեն հասկացել այս ամենը, ապա կա՛մ ընկալունակության հետ կապված պրոբլեմներ ունեն, կա՛մ իշխանութան նոր վինետկայի ժողգործիքների ներկայացուցիչներն են: Օրակարգը հստակ է,-ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը