ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։ Նույն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են ազգությամբ մի պարսիկի եւ փախել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։
Նույն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են ազգությամբ մի պարսիկի եւ փախել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին