Աշխարհ

14.10.2014 11:18


Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Պաղեստինի պետականության ճանաչմանը

Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Պաղեստինի պետականության ճանաչմանը

Բրիտանական խորհրդարանում քվեարկության է դրվել Պաղեստինը պետություն ճանաչելու բանաձևը, որը պարտադիր բնույթ չի կրում։ Հավանություն տալու դեպքում այն չի փոխի Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որը Պաղեստինի ճանաչումը համարում է ժամանակավրեպ։
Բանաձևին կողմ է քվեարկել Համայնքների պալատի 274 պատգամավոր 650-ից։ Դեմ է արտահայտվել 12 խորհրդարանական։
Համայնքների պալատի բանաձևը կոչ է անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը «ճանաչել Պաղեստինը պետություն՝ Իսրայելի հետ մեկտեղ»։ Փաստաթղթում նշվում է նաև, որ դա կդառնա մերձավորարևելյան խնդրի բանակցային գործընթացում հաջողության ապահովման քայլ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը