Լրահոս

14.10.2014 10:53


Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:

Այս խորագրի վերջին նյութերը