Լրահոս

14.10.2014 10:33


Ուկրաինայի փոխվարչապետ. «ՏԻՄ–ին կմնա հարկերի 60%–ը»

Ուկրաինայի փոխվարչապետ. «ՏԻՄ–ին կմնա հարկերի 60%–ը»

Ուկրաինայում ապակենտրոնացման արդյունքում տեղական ինքնակառավարմանը պետք է մնա հարկերի 60%–ը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչը «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում։
«Նորարարությունները, որոնց մասին մենք խոսում ենք, մեծ հաշվով, հարկերի զգալի մասի տեղայնացումն են։ Խոսքը տեղական ինքնակակառավարման մարմիններին հարկերի 60%–ը թողնելու մասին է, իսկ 40% -ը պետք է բաշխվի. մի մասը՝ տեղական բյուջե, մյուսը՝ պետական», – ասել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը