Լրահոս

14.10.2014 10:18


Սերժ Սարգսյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Սերժ Սարգսյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է հրամանագիր՝ հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:
Ըստ հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը