Լրահոս

14.10.2014 10:12


Բեռնար Շալանդ. «Այսօրվա խաղում կլինեն փոփոխություններ»

Բեռնար Շալանդ. «Այսօրվա խաղում կլինեն փոփոխություններ»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը

-Այն, որ մրցելու եք Ֆրանսիայի հետ, կխանգարի՞ Ձեզ, թե՞ կօգնի, եթե համեմատենք նախորդ խաղի հետ:

- Ես գտնում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն, ամեն դեպքում, լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:

- Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:

-Առայժմ մեկ բան է պարզ, որ փորձարկումներ կլինեն, սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:

- Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո. ինչպիսի՞ վիճակում են այժմ:

-Մանուչարյանը խաղավերջում վնասավածք ստացավ, և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին: Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել հանդիպման համար: Հնարավոր է` խաղան Սիմոնյանը, Դաշյանը կամ Բադոյանը:

- Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն. դա մարտավարությանն առնչվո՞ւմ է:

-Այստեղ կա մարտավարությանն ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստների տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից:

Այս խորագրի վերջին նյութերը