Կարծիք

14.10.2014 09:43


Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեր վճռականության դրսևորումն էր

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեր վճռականության դրսևորումն էր

Հոկտեմբերի 10-ը Հայաստանի նորանկախ ժամանակաշրջանի բացառիկ պահերից մեկն էր:
Հոկտեմբերի 10-ին մեկնարկեց մի գործընթաց, որի վերջնական նպատակն է փոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ օրեցօր դժվարացող և անտանելի դարձող կենցաղը:
Հասարակության զգալի մասը զգում է, որ հայտնվել է սոցիալ-տնտեսական անդունդում:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեր վճռականության դրսևորումն էր, որով հաստատակամ ենք՝ վերջ դնելու ժողովրդի՝ օրեցօր վատթարացող կյանքին: Հանրահավաքից հետո հասարակության մի մասի մոտ կարծիք կա, թե անհրաժեշտ էր հանրահավաքի ժամանակ դիմել այլ գործողությունների:
Սա մեծ պայքար է, և ավարտին սպասվում են մեծ փոփոխություններ, իսկ վերջնական հաղթանակ արձանագրելու համար հարկավոր է ժամանակ:
Մենք ունենք գործողությունների ծրագիր, որով էլ պատրաստվում ենք շարունակել մեր համաժողովրդական պայքարը: Շարունակել այնքան ժամանակ, մինչև հասնենք հասարակության համար ցանկալի և առաջնային դարձած նպատակներին:
Մենք վճռական ենք, պատրաստակամ՝ պայքարելու հանուն ժողովրդի և հանուն մեր երկրի այնքան ժամանակ, որքան կպահանջվի դրա համար:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե
Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը