Լրահոս

13.10.2014 19:41


Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

ՀՀ զինված ուժերի 2014 թվականի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ժամանակակից պատերազմների բնույթը» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում անդրադարձել է պատերազմների տարբերակմանը, դրանց վարման առանձնահատկություններին և բնույթին: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:

Հավաքի մասնակիցների համար տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի, ազգային անվտանության ապահովման համատեքստում գյուղատնտեսական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ դասախոսություններով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Վեցօրյա հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ պետական այլ կառույցների ներկայացուցիչները: Հավաքին մասնակից պաշտոնատար անձանց կներկայացվեն ռազմաքաղաքական որոշումների մշակման մեթոդիկային ու իրավիճակի գնահատմանը, պատերազմների բնույթին, զորահավաքային խնդիրներին առնչվող շուրջ երկու տասնյակ դասախոսություներ:

Հավաքի մասնակիցները կայցելեն ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության դասընթացի:

Այս խորագրի վերջին նյութերը