ԼՂՀ վարչապետը մասնակցել է փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը(լուսանկարներ)
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած փողոցային արվեստի «Հավերժություն» փառատոնի փակման արարողությանը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:
Ա. Հարությունյանը ողջունել է փառատոնի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր նախաձեռնություն թե՛մշակութային դաստիարակության, թե՛ ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման և թե՛ մայրաքաղաքի գրավչության բարձրացման գործում: Վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցելԱրցախում նմանատիպ փառատոնների կազմակերպմանը՝ որպես քաղաքային մշակույթի նոր տարր:
Փողոցային արվեստի «հավերժություն» փառատոնը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից՝ ԼՂՀ վարչապետի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Երևանի «Օսամ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այն նվիրված էր հայոց ցեղասպանությանհարյուրերորդ տարելիցին, որի շրջանակներում Երևանի և Արցախի մի շարք նկարիչներ նկարազարդել ենՍտեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի պատերը: Մեծ եղեռնի ժամանակ նահատակված արևմտահայ հինգ գրողների և Կոմիտասի դիմանկարներից բացի, շենքերից մեկի վրա մասնակիցները նկարել են մասշտաբային նռենի՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խորհրդանիշ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին