««Հասարակություն+«եռյակ»» ձևաչափով ճիշտ գործողությունների արդյունքում բոլոր նպատակներն իրագործվելու են»
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր անցել է հոկտմբերի 10-ի հանրահավաքից, չնայած նրան, որ դրանից հետո Երևանում երկու օր շարունակ տիրում էր տոնական տրամադրություն Երևանի օրվա առթիվ, բայց, միևնույն է, անգամ մի քանի օր անց, նայելով իշխանական գրչակների ստատուսների և «վերլուծությունների» ալիքին՝ հասկանում ես, որ նրանք այս օրերին ո՛չ քնել են, ո՛չ տոնել, մի խոսքով, շատ տխուր հանգստյան օրեր են ունեցել: Բայց նրանց մասին չէ, որ այժմ ուզում եմ գրել, քանի որ, ինչպես ժողովուրդը կասեր, «գործ ա՝ անում են»: Առանց այդ էլ հոկտեմբերի 10-ից հետո նրանք բավականին բարդ իրավիճակում են հայտնվել:
Իսկ իրականում, որքան էլ իշխանական գրչակներն ու «վերլուծաբանները» գրեն ու խոսեն, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաքն այլևս կայացած փաստ է (չնայած իշխանական լրատվամիջոցների կողմից մի քանի անգամ նվազեցված թվաքանակին, ինչը կրկին հասկանալի է, քանի որ նրանք էլ բավականին աննախանձելի վիճակում են այժմ):
Հոկտմեբրի 10-ի բազմամարդ հանրահավաքը ցույց տվեց, որ «եռյակն» ունի աննախադեպ հասարակական աջակացություն ու ալիք, և այժմ «եռյակի» կարևորագույն խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է առաջ շարժվել ու հանրահավաքից հանրահավաք ավելի բազմամարդ դարձնել Ազատության հրապարակը` հստակ և ճիշտ հաշվարկված քայլերի հաջորդականությամբ համակարգային փոփոխությունների հասնելու նպատակով, որի մասին հանրահավաքի ժամանակ խոսեցին բոլոր երեք առաջնորդները:
Հանրահավաքի կարևորագույն «մեսիջը» թե՛ իշխանություններին և թե՛ հասարակությանը այն էր, որ Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են, ինչը հենց հասարակության վաղուց հասունացած պահանջն է:
Հանրահավաքի արձագանքներից միանգամայն պարզ է դառնում, որ հանրապետությունում քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը վերջնականորեն փոխվել են, և «Հասարակություն+«եռյակ»» ձևաչափով ճիշտ գործողությունների արդյունքում բոլոր նպատակներն իրագործվելու են: Այժմ ամենապատեհ պահն է համախմբվելու, և ոչ իշխանական ուժերի առաջնորդների կողմից ճիշտ քայլերի հաջորդականության և հասարակության առավել համախմբման դեպքում սկսված քաղաքական գործընթացն անշեղորեն հասնելու է իր ծրագրված ավարտին: Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
««Հասարակություն+«եռյակ»» ձևաչափով ճիշտ գործողությունների արդյունքում բոլոր նպատակներն իրագործվելու են»
Իսկ իրականում, որքան էլ իշխանական գրչակներն ու «վերլուծաբանները» գրեն ու խոսեն, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաքն այլևս կայացած փաստ է (չնայած իշխանական լրատվամիջոցների կողմից մի քանի անգամ նվազեցված թվաքանակին, ինչը կրկին հասկանալի է, քանի որ նրանք էլ բավականին աննախանձելի վիճակում են այժմ):
Հոկտմեբրի 10-ի բազմամարդ հանրահավաքը ցույց տվեց, որ «եռյակն» ունի աննախադեպ հասարակական աջակացություն ու ալիք, և այժմ «եռյակի» կարևորագույն խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է առաջ շարժվել ու հանրահավաքից հանրահավաք ավելի բազմամարդ դարձնել Ազատության հրապարակը` հստակ և ճիշտ հաշվարկված քայլերի հաջորդականությամբ համակարգային փոփոխությունների հասնելու նպատակով, որի մասին հանրահավաքի ժամանակ խոսեցին բոլոր երեք առաջնորդները:
Հանրահավաքի կարևորագույն «մեսիջը» թե՛ իշխանություններին և թե՛ հասարակությանը այն էր, որ Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են, ինչը հենց հասարակության վաղուց հասունացած պահանջն է:
Հանրահավաքի արձագանքներից միանգամայն պարզ է դառնում, որ հանրապետությունում քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը վերջնականորեն փոխվել են, և «Հասարակություն+«եռյակ»» ձևաչափով ճիշտ գործողությունների արդյունքում բոլոր նպատակներն իրագործվելու են: Այժմ ամենապատեհ պահն է համախմբվելու, և ոչ իշխանական ուժերի առաջնորդների կողմից ճիշտ քայլերի հաջորդականության և հասարակության առավել համախմբման դեպքում սկսված քաղաքական գործընթացն անշեղորեն հասնելու է իր ծրագրված ավարտին:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից