Կարծիք

13.10.2014 17:15


«Միայն լայն ու բազմաշերտ կոնսոլիդացիան կարող է բերել հաջողության»

«Միայն լայն ու բազմաշերտ կոնսոլիդացիան կարող է բերել հաջողության»

Չնայած նրան, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շատ խոստումնալից էր բազմաթիվ առումներով, այդուամենայնիվ, հարկ է նշել ամենակարևորը՝ այն ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ նորից հույս արթնացրեց։ Հույս՝ Հայրենիքում մնալու, հույս՝ լավ ապրելու, հույս՝ պանդուխտ չդառնալու։

Սոցիալական ծանր վիճակը և երկրում տիրող անարդարության մթնոլորտը վաղուց արդեն սպանել էին ժողովրդի ունեցած վերջին հույսը, և ահա հանրահավաքն էր, որ կարծեք թե վերածնեց մեր հայրենակիցների հույսը։
Մի կողմից ժողովուրդն է հոգնել ստեղծված իրավիճակից, մյուս կողմից ոչ իշխանական ուժերն իրենց հերթին հայտնեցին, որ կանգնած են ժողովրդի կողքին, և պատրաստ են լուծել ժողովրդի խնդիրները։

Կարելի է ասել, որ հաջողությունների սկիզբը դրված է, սակայն դրան վերջնականորեն հասնելու համար պետք է քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիա, որի ընթացքում «քառյակը» գուցե կդառնա տասնյակ, իսկ Ազատության հրապարակում հավաքված մեր հայրենակիցների թիվը մի քանի տասնյակ հազարից կդառնա մի քանի հարյուր հազար։ Միայն լայն ու բազմաշերտ կոնսոլիդացիան կարող է բերել հաջողության։

Իրական Հայաստանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը