ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 13-ին, ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձել են Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Փոխվարչապետը նշել է, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են եւ ողջունելի է համարել առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկել տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: