Լրահոս

13.10.2014 20:23


Պենելոպե Քրուզը՝ աշխարհի ամենասեքսուալ կին (լուսանկարներ)

Պենելոպե Քրուզը՝ աշխարհի ամենասեքսուալ կին (լուսանկարներ)

Հանրահայտ «Esquire» ամսագիրն Աշխարհի ամենասեքսուալ կին տիտղոսն այս անգամ շնորհել է 40-ամյա դերասանուհի Պենելոպե Քրուզին։ Կինոաստղը կլինի ամսագրի նոյեմբերյան համարի դեմքը։

Հոլիվուդյան դերասանուհին տասնմեկերորդ կինն է, ով «Esquire»–ի կողմից արժանացել է նման պատվի։ Քրուզից առաջ աշխարհի ամենասեքսուալ կին տիտղոսն են ստացել ոչ պակաս հայտնի կանայք՝ Անջելինա Ջոլին, Հոլլի Բերրին, Ռիհանան, Շերլիզ Թերոնը և Սքարլեթ Յոհանսոնը։

Պարբերականին տված հարցազրույցում Քրուզը նշել է՝ տարիքի հետ ավելի մեծ ուշադրություն է դարձնում առողջությանը։ Դերասանուհին չի ծխում, խմում է շատ քիչ, սնվում է ճիշտ, հաճախում պարի դասերի և զբաղվում յոգայով։

Այս խորագրի վերջին նյութերը