Տնտեսական

13.10.2014 15:44


Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-10-ը հարկ   վճարողների   հետ   իրականացված  աշխատանքների  վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 3մլրդ 884.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3մլրդ 809մլն դրամ, «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 20-ի մոտ՝ հսկիչ գնումներ և այլն: Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 27 չգրանցված աշխատող և արձանագրվել է 12.5մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի մոտ 20 չգրանցված աշխատող՝ 12մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 45.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված հաշվարկներ:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 3 ստուգում և 4 չափագրում, իսկ 169 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 7.4մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 945.3մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «Ի ԷՄ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»՝ 936.6 մլն դրամ, «Կոտայքի ճանապ.շահագ. և շինարարական»՝ 4.7մլն դրամ և այլն:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 50 հազար 367 հատ կամ 106%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 466.3մլն դրամով կամ 8%-ով: Այդ աճը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և շրջանառությունների աճով, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 405.9մլն (1636 հատ), «Գրանդ Քենդի հայ-կանադական ՀՁ»՝ 211.5մլն (11976 հատ), «ՎԻՏԵՍ»՝ 228.7մլն դրամ (նույն քանակի պարագայում) ընկերությունները: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 10 հազար 901 հատ կամ 13%, որոնցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 778.7մլն դրամով կամ 14%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3885 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.2մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ ֆինանսների նախարարի 23.07.2014թ. «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» հանձնարարականի համաձայն՝ ՀՏ-ների (ՏՀՏ) կողմից իրականացվում են հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի ամենօրյա վերլուծություններ, որոնց արդյունքում չեղյալ և անվավեր ճանաչման հաճախ կրկնվող դեպքերում համապատասխան հարկ վճարողներին ուղարկված իրազեկման թերթիկներին համապատասխան նրանց կողմից տրված բացատրությունների հիման վրա գնահատվել է հարկ վճարողների ռիսկայնությունը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռիսկային համարված հարկ վճարողների մոտ նախատեսվել և իրականացվում են հարկային ընթացիկ հսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ սեպտեմբերի ընթացքում այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգում՝ 122.6մլն դրամ արձանագրված գումարով, 6 հսկիչ գնում, 19 չափագրման ուսումնասիրություն, 3 ՀԴՄ ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 8 ստուգում, 2 հսկիչ գնում, 6 չափագրման ուսումնասիրություն, 1 հանդիպակած ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, 1 ՀԴՄ ստուգում, և 37 չափագրման ուսումնասիրություն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 60 հարկ վճարողի մոտ առաջացել է 57.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքումև 36 հարկ վճարողի մոտ 0-ով ավելացել է աշխատողների թվաքանակը:

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 4մլրդ 952.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

21.09-30.09.2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

00400222

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ (ՓԲԸ)

1

144,541,266

2

02214638

Մ.Մ.Մ. (ՍՊԸ)

7

130,677,376

3

00437984

ԿԱԳԵՎ (ՍՊԸ)

5

128,947,392

4

00454054

ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ (ՍՊԸ)

2

58,784,914

5

04215053

ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ (ՍՊԸ)

1

45,592,080

6

02556646

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 ԳՆՈՄՈՆ (ԲԲԸ)

6

45,461,500

7

05017429

ՍԵԹՇԻՆ (ՍՊԸ)

2

43,462,566

8

00084235

ՄՈՒՐԱՆ (ՍՊԸ)

1

37,300,000

9

02600821

ԷՔՍՊԵՐՏՑԵՆՏՐ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ

2

35,861,428

10

01200273

ԿԱՄԵԼԻԱ (ՍՊԸ)

3

34,809,154

11

00886503

Կ.Կ.Ֆ. ԹՐԵՅԴԻՆԳ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ

1

34,687,888

12

09419152

ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ (ՍՊԸ)

4

34,012,800

13

05800173

ԱՐԳԻԿ (ԲԲԸ)

1

30,544,200

14

02579983

ՍՈՆԱԳՐՈ (ՓԲԸ)

1

30,285,891

15

03809153

ԲՈԼՈՐԱԿ (ՍՊԸ)

1

30,074,997

16

01241836

ՉԻՆԱՐ ՊԼԱՍՏ (ՍՊԸ)

5

25,618,399

17

04600132

ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ (ԲԲԸ)

2

25,551,743

18

02247738

ՄՈԴԴ ԻՎԵՆՑ (ՍՊԸ)

1

25,203,054

19

06107403

ԱՊՈ-ԻՔՍ (ՍՊԸ)

3

25,200,000

20

01849225

ԺԱԿԼԻՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ (ՍՊԸ)

1

23,826,300

21

00852984

ՎԻՆԵՐՈՆ (ՍՊԸ)

1

22,496,750

22

02807228

ՎԻՇԿԱ (ՍՊԸ)

3

21,422,281

23

06401315

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՍՊԸ)

1

20,805,859

24

02583087

ՏԱՆԳՈ (ՓԲԸ)

1

20,598,429

25

02229549

ԳԱԶՇԻՆ ՄՁ (ՍՊԸ)

4

18,708,472

26

01806165

ԿՌՈՒՆԿ-ՄԱԼԱԹԻԱ (ՓԲԸ)

1

18,617,909

27

04223231

ՀԱՐԳՈԱՐՏ ՇԻՆ (ՍՊԸ)

2

18,615,744

28

02259486

ԳԻՆՏՌԱ (ՍՊԸ)

1

18,465,552

29

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ)

127

17,259,209

30

35024205

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱՁ)

2

17,130,000

31

09210417

Ն.Ռ.Վ.Ա.Դ. (ՍՊԸ)

1

16,189,696

32

00112371

ՅՈՒՆԻՏԱՍԵՐՎԻՍ (ՍՊԸ)

1

16,054,440

33

02253721

ԼԱԿՏԱԼԻՍ ԱՐՄԱ (ՍՊԸ)

40

15,431,323

34

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ)

19

15,375,868

35

04000255

ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ (ՓԲԸ)

12

15,220,000

36

03803122

ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ (ՍՊԸ)

4

14,813,837

37

04102865

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ (ՍՊԸ)

6

14,592,240

38

05800698

ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ (ԲԲԸ)

2

14,207,680

39

02254346

ՏԳՄ (ՍՊԸ)

1

14,040,000

40

01544673

ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ)

1

13,580,267

41

02507541

ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՆԱԽԱԳԻԾ (ՓԲԸ)

1

13,260,000

42

00432895

ՔԱՆՔԱՐ (ՍՊԸ)

1

13,256,238

43

01829142

ՆԻԿԴԱՎ ԳՐՈՒՊ (ԲԲԸ)

1

12,909,571

44

00031518

ՀԵԼԻՔՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ (ՍՊԸ)

1

12,000,000

45

01003256

ԱԴԱՄԻՈՒՄ (ՍՊԸ)

51

11,939,259

46

03527967

ՊԱՌԵՔՍ-ԳԱԶ (ՍՊԸ)

1

11,917,050

47

05013881

ՄԱԿՈՐՇԻՆ (ՍՊԸ)

6

10,524,600

48

02600193

ՊՈԼԻ - ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՍՊԸ)

1

10,309,678

49

01014536

ԱԼԻԿԱՆՏԵ (ՍՊԸ)

1

10,217,600

50

00107071

ՍՈՎԱԼԱՍԱ (ՍՊԸ)

1

10,170,000

51

02569948

ՀՀ ԼԵԴԱ ՔԵՄՓՈՒՍ ՍՊԸ Մ/Ճ ՀՀ իրավաբանական անձի մասնաճյուղ

19

10,013,138

52

01217954

ՖԻՐՄԱ ՇՈՒՇԻ (ՍՊԸ)

1

10,000,000

ԸՆԴԱՄԵՆԸ

365

1,470,585,638

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը