Քաղաքական

13.10.2014 14:41


Տիգրան Ուրիխանյան. «Սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլը»

Տիգրան Ուրիխանյան. «Սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլը»

Այսօրվա ասուլիսին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ոչիշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» կազմակերպած համապետական հանրահավաքին, ասել է, որ այն ամենը, ինչին անդրադարձան հանրահավաքը կազմակերպած ուժերը, պայմանավորված էր երկրում ստեղծված իրավիճակով։

«Սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրներից կախված օրակարգ է եղել: Օրակարգում չկային արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Մեր պահանջները դարձան քաղաքական, որովհետեւ իշխանությունը մերժեց ականջալուր լինել և մեր առաջ քաշած հարցերին լուծում տալ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա նա ամեն ինչ ասաց, այսինքն՝ այլևս իրավիճակը հանդուրժելի չէ, իշխանությունները վարում են քաղաքական կուրս, որի հետ ԲՀԿ-ն համաձայն չէ, և սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլ»,–ասել է ԲՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը