ԱՄՆ հետախուզություն. «Ադոլֆ Հիտլերը պարբերաբար օգտագործել է թմրանյութեր և հոգեմետ դեղեր»
Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն ուժեղ կախվածություն է ունեցել թմրանյութերից՝ առաջին հերթին մետամֆետամինից, և հոգեմետ դեղերից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս եզրահանգմանը եկել են բրիտանացի կինոգործիչները՝ ուսումնասիրելով ԱՄՆ հետախուզական ծառայության տրամադրած գաղտնազերծված փաստաթղթերը:
Դրանց հիման վրա «Channel 4» հեռուստաալիքը նկարահանել է «Հիտլեր. գաղտնի թմրամոլ» վավերագրական ֆիլմը:
«Մասնավորապես, 1943 թվականի ամռանը՝ Մուսսոլինիի հետ հանդիպումից առաջ, Հիտլերն ընդունել էր մետամֆետամին, որի օգնությամբ կարողացել էր 2 ժամ շարունակ ելույթ ունենալ»,-հաղորդում է «BBC» ռադիոկայանը:
«1943 թվականի վերջին Հիտլերն ամբողջությամբ ընկել էր հոգեմետ դեղերի ազդեցության տակ, որի պատճառով առողջական վիճակը վատթարացել էր: Իսկ պատերազմի վերջին օրերին, գտնվելով բունկիրում, Հիտլերն օգտագործում էր միայն ուժեղ հոգեմետ դեղեր: Երբեմն նրան օրական թմրանյութի 9–ը ներարկում էին կատարում»,- ասվում է ֆիլմում: