Պարզվել է Ամիրյան փողոցում հայտնաբերված դիակի ինքնությունը
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանի /մնացած տվյալները պարզվում են/: Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Պարզվել է Ամիրյան փողոցում հայտնաբերված դիակի ինքնությունը
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանի /մնացած տվյալները պարզվում են/:
Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: