Լրահոս

13.10.2014 12:18


Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար կարող է դառնալ ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակը

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար կարող է դառնալ ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակը

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար կարող է դառնալ ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակը։ Այս մասին հաղորդել է «Ինսայդեր» գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի աղբյուրներին հղումով։
Պորոշենկոն կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, բավարարել է երկրի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականի դիմումը։
Սպասվում է, որ այսօր Ուկրաինայի նախագահը Գերագույն ռադային կներկայացնի երկրի պաշտպանության նոր նախարարին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ–ում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ հոկտեմբերի 26-ին նախատեսված Ռադայի արտահերթ ընտրություններից հետո Գելետեյը կանցնի աշխատանքի Պետանվտանգության վարչությունում, որտեղ նա աշխատում էր նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ժամանակ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը