Մերի Մովսիսյան. «Ռացիոնալ ընտրության պահը կամ շահում ես դու՝ շահում է պետությունը»
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած «եռյակի» համապետական հանրահավաքը ցուցադրեց իշխանական բուրգի ողջ սնանկությունը։ Քանի կար՝ Բաղրամյան 26-ի տակ գործող ակտիվը շրջանառում էր «թույն աշխարհաքաղաքական» թեզեր։ ԵՏՄ–ին միանալու պայմանագրի ստորագրության ու հանրահավաքի անցկացման օրերի համընկնումն իշխանության տիրույթում դարձել էր «քաղաքական հիթ»։ Սակայն նույն այդ «հիթը» շատ արագ դուրս մնաց «գեբելսյան» քարոզչամեքենայի աշխարհաքաղաքական աբսուրդների «հորիզոնականից», և արագ անցում կատարելով ներքաղաքական գործընթացներին՝ շրջանառության մեջ դրվեց «քաղաքականությունը թատերական խաղ է» թեզը՝ նկատի ունենալով, որ երկու ճամբարների՝ իշխանության ու ոչիշխանական քաղաքական ուժերի միջև հակասություններ չկան։
Իշխանական տիրույթից եկող արձագանքներն այնքան իրար հակասող են, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ քաոս է տիրում ներսում։ ՀՀԿ–ի առավել փորձառուները և «հեռատեսներն» ընտրել են լռությունը գոնե մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ ահա Շարմազանովը, Ստյոպա Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը, «սկզբունքային ազգայնականները» և բոլոր նրանք, ովքեր Բաղրամյան 26-ի ազդեցության տակ են, ընտրել են «եռյակի» դեմ արտահայտվելու ազատ ոճը, որը, ինչպես միշտ, արջի ծառայություն է Սերժ Սարգսյանին։ Ցանկություն կա Բաղրամյան 26-ում դա ընդունելու թե ոչ, բայց եկել է ժամը՝ զբաղվելու մաքուր քաղաքականությամբ, քանզի «եռյակը» սկիզբ է դրել քաղաքական լուրջ գործընթացի՝ համապատասխան «ճանապարհային քարտեզով»։ Դա նշանակում է, որ իշխանական թևը չպետք է գերագնահատի սեփական ուժերը՝ հույսը դնելով թաղային միջոցներով ինչ–որ բանի հասնելուն։ Մեկնարկած քաղաքական գործընթացում իշխանությանը մեկ տարբերակ է մնում՝ առաջնորդվել ռացիոնալ ընտրությամբ՝ օգտվել «մարդասիրական միջանցքից»։ Մարզային հանրահավաքների ու 10-ի համապետական հանրահավաքում հնչեցված «հիմա»–ն կարող է դառնալ անկառավարելի։ Դրանից հետո դժվար թե ինչ–որ մեկը կարողանա երաշխիքներ տալ։ Հոկտեմբերի 15-ին պարզ կդառնա ՀՀԿ ղեկավարի՝ պահի լրջության ընկալման մակարդակը։
Մերի Մովսիսյան. «Ռացիոնալ ընտրության պահը կամ շահում ես դու՝ շահում է պետությունը»
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած «եռյակի» համապետական հանրահավաքը ցուցադրեց իշխանական բուրգի ողջ սնանկությունը։ Քանի կար՝ Բաղրամյան 26-ի տակ գործող ակտիվը շրջանառում էր «թույն աշխարհաքաղաքական» թեզեր։ ԵՏՄ–ին միանալու պայմանագրի ստորագրության ու հանրահավաքի անցկացման օրերի համընկնումն իշխանության տիրույթում դարձել էր «քաղաքական հիթ»։ Սակայն նույն այդ «հիթը» շատ արագ դուրս մնաց «գեբելսյան» քարոզչամեքենայի աշխարհաքաղաքական աբսուրդների «հորիզոնականից», և արագ անցում կատարելով ներքաղաքական գործընթացներին՝ շրջանառության մեջ դրվեց «քաղաքականությունը թատերական խաղ է» թեզը՝ նկատի ունենալով, որ երկու ճամբարների՝ իշխանության ու ոչիշխանական քաղաքական ուժերի միջև հակասություններ չկան։
Իշխանական տիրույթից եկող արձագանքներն այնքան իրար հակասող են, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ քաոս է տիրում ներսում։ ՀՀԿ–ի առավել փորձառուները և «հեռատեսներն» ընտրել են լռությունը գոնե մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ ահա Շարմազանովը, Ստյոպա Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը, «սկզբունքային ազգայնականները» և բոլոր նրանք, ովքեր Բաղրամյան 26-ի ազդեցության տակ են, ընտրել են «եռյակի» դեմ արտահայտվելու ազատ ոճը, որը, ինչպես միշտ, արջի ծառայություն է Սերժ Սարգսյանին։
Ցանկություն կա Բաղրամյան 26-ում դա ընդունելու թե ոչ, բայց եկել է ժամը՝ զբաղվելու մաքուր քաղաքականությամբ, քանզի «եռյակը» սկիզբ է դրել քաղաքական լուրջ գործընթացի՝ համապատասխան «ճանապարհային քարտեզով»։ Դա նշանակում է, որ իշխանական թևը չպետք է գերագնահատի սեփական ուժերը՝ հույսը դնելով թաղային միջոցներով ինչ–որ բանի հասնելուն։ Մեկնարկած քաղաքական գործընթացում իշխանությանը մեկ տարբերակ է մնում՝ առաջնորդվել ռացիոնալ ընտրությամբ՝ օգտվել «մարդասիրական միջանցքից»։
Մարզային հանրահավաքների ու 10-ի համապետական հանրահավաքում հնչեցված «հիմա»–ն կարող է դառնալ անկառավարելի։ Դրանից հետո դժվար թե ինչ–որ մեկը կարողանա երաշխիքներ տալ։
Հոկտեմբերի 15-ին պարզ կդառնա ՀՀԿ ղեկավարի՝ պահի լրջության ընկալման մակարդակը։
Մերի Մովսիսյան