Աշխարհ

13.10.2014 11:58


«Սիմփսոնները» Էբոլայի տենդի բռնկումը կանխատեսել էին դեռ 1997–ին (տեսանյութ)

«Սիմփսոնները» Էբոլայի տենդի բռնկումը կանխատեսել էին դեռ 1997–ին (տեսանյութ)

Դավադրությունների տեսության սիրահարները հիշել են «Սիմփսոնները» հանրահայտ մուլտֆիլմից այն դրվագը, որտեղ ուղիղ տեքստով խոսվում է Էբոլա տենդի մասին, որը վերջին ամիսներին մի քանի հազար մարդու կյանք է խլել։

«Ինչպե՞ս են մուլտֆիլմի հեղինակները դա կարողացել կանխատեսել»,–զարմանում են շատերը։

«Metro»–ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածվել է 17 տարի առաջ նկարահանված «Սիմփսոններից» այն հատվածը, որտեղ Մարջը հիվանդացած Բարթին մանկական գիրք է տալիս ընթերցելու՝ «Հետաքրքրասեր Ջորջը և Էբոլան» անվանումուվ։ Գրքի շապիկին անկողնում պառկած կապիկ է պատկերված։

Բարթը չի ցանկանում կարդալ ահասարսուռ գիրքը՝ դրա փոխարեն նկարելով սարսափելի մի տեսարան, որտեղ արևը լացում է արյունալի արցունքներով, իսկ շուրջը բազմաթիվ դիակներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը