Պատահար Ներքին Գետաշեն գյուղում. 17-ամյա վարորդը մահացել է
Հոկտեմբերի 13-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի - Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 25ՏԼ045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետեւանքով վարորդ՝ 1997թ. ծնված Ա. Գ.-ն, և ուղևոր՝ 1994թ. ծնված Ա. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան: