Աշխարհ

13.10.2014 10:44


Բրիտանական խորհրդարանում քվեարկության կդրվի Պաղեստինի անկախության ճանաչման բանաձևը

Բրիտանական խորհրդարանում քվեարկության կդրվի Պաղեստինի անկախության ճանաչման բանաձևը

Բրիտանիայի խորհրդարանում քվեարկություն կկայանա Պաղեստինն անկախ պետություն ճանաչելու բանաձևի վերաբերյալ։ Սպասվում է, որ այն կընդունվի։
Առաջարկային այդ փաստաթուղթը չի կրելու պարտադիր բնույթ. նրա ընդունումը չի փոխի բրիտանական պաշտոնական դիրքորոշումը պաղեստինյան պետականության հանդեպ։
Համայնքների պալատի կողմից բանաձևի ընդունումը կդիտարկվի որպես կարևոր խորհրդանշական քայլ նաև այն պատճառով, որ խորհրդարանը բրիտանական սահմանադրական համակարգում դիտարկվում է որպես ինքնիշխանության կրող։
Բանաձևն առաջարկված է պահպանողական և լիբերալ շարքային պատգամավորների կողմից, որոնք կառավարող կոալիցիայում են, ինչպես նաև լեյբորիստների ընդդիմադիր կուսակցության կողմից։
Սպասվում է, որ բանաձևին կողմ կքվեարկի իշխող կուսակցության պատգամավորների մի մասը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը