Հոկտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Միկլոշ Իշտվան Նագին և Աուրել Օնիցան: Չորրորդ պաշտոնյան է Վլադիմիր Ուրզիցան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ռադու Մարիան Պետրեսկուն և Ռոբերտ Դիմիտրուն:
Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը