Լրահոս

12.10.2014 22:06


Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»–ը, «ՎԱԶ-2107»–ը և «Իսուզու»–ն

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»–ը, «ՎԱԶ-2107»–ը և «Իսուզու»–ն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.45-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին` ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 12-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Ն.Հ.-ի (ծնվ. 1960թ.) վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 21LO674 պետհամարանիշի ավտոմեքենայի, «ՎԱԶ-2107» մակնիշի 34LT281 պ/հ և Դ.Մ.-ի (ծնվ. 1946թ.) վարած «Իսուզու» մակնիշի 33DD533 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աշտարակի ԲԿ, որտեղից «Արմենիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը