Լրահոս

12.10.2014 22:02


Վարդենիսում 32-ամյա երիտասարդի են սպանել

Վարդենիսում 32-ամյա երիտասարդի են սպանել

Այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Մանուկյանը, որը ժամը 19.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնի է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքներ` նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը