ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն