Լրահոս

17.09.2009 10:54


Արտաշես Գեղամյանի խորհրդավոր պատասխանը

Արտաշես Գեղամյանի խորհրդավոր պատասխանը

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ կուսակցությունների ղեկավարների հետ նախագահի հանդիպումից առաջ «7օր»-ի այն հարցին, թե ինչ եք պատրաստվում ասել Սերժ Սարգսյանին, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանել է. «Հիմա ասեմ, հետո՝ չասեմ, կստացվի, որ ստախոս եմ»։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերբերյալ ԱՄ ղեկավարի դիրքորոշմանը, ապա Արտաշես Գեղամյանը խորհուրդ է տվել «նեղություն քաշել և նայել «Ազատամտություն» թերթը», որտեղ նա «չորս մե՜ծ թերթերի վրա» ներկայացրել է իր բոլոր մտահոգությունները։ Այն հարցին, թե որքանո՞վ են արդյունավետ եղել կուսակցությունների ղեկավարների հետ նախագահի նախորդ հանդիպումները, Արտաշես Գեղամյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո՛, արդյունավետ եղել են»։ Իսկ «7օր»-ի այն դիտարկմանը, թե մասնավորապես տնտեսական ճգնաժամի հաղթահարման շուրջ խորհրդակցության արդունավետությունը ո՞րն էր, եթե դրանից հետո արձանագրվեց 18.5 տոկոս տնտեսական անկում, ԱՄ ղեկավարը խորհրդավոր պատասխան է տվել. «Ալավերդին Տիգրան Սարգսյանն է»։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը