Քիչ առաջ Երևանում ավարտվեց ֆուտբոլի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա ազգային հավաքականների հանդիպումը:
Չնայած այն բանին, որ Հայաստանի հավաքականում բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, այնուհանդերձ, մեր ընտրանին արժանի խաղ ցուցադերեց:
Երկրորդ խաղակեսում Ռոբերտ Արզումանյանը բացեց խաղի հաշիվը: Րոպեներ անց մեր ֆուտոբոլիստները կորցրեցին հաղթելու իրական հնարավորությունը` Մարկոս Պիզելին չկարողացավ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը:
Խաղի վերջնամասում Սերբիայի հավաքականին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը` 1:1:
Հայաստան-Սերբիա` 1:1