«Երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց պայքարի պատրաստակամությունը»
Երեկվա հանրահավաքն առաջին հերթին ուշագրավ էր նրանով, որ ցույց տվեց՝ չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին՝ Ազատության հրապարակն իսկապես մարդաշատ էր: Երեկ, դիտելով հանրահավաքը, կարելի էր զգալ, որ Ազատության հրապարակը լիաթոք շնչում էր, իսկ Հայաստանում նման մարդաշատ հանրահավաք չէր եղել արդեն մի քանի տարի: Ընդհանուր քաղաքական դաշտի լճացածության պայմաներում երեկվա հանրահավաքը նոր շունչ ու ոգի հաղորդեց Հայաստանում քաղաքական գործընթացներին, ցույց տվեց, որ հասարակությունը դեռ պատրաստ է պայքարի՝ հանուն փոփոխությունների: Ի դեպ, հուսահատված լռում էին բոլոր նրանք, ովքեր «կանխատեսումներ» էին արել, թե, իբր, «եռյակի» լիդերները կարող են չգալ հանրահավաքի, կամ այն բազմամարդ չի լինելու: Լիդերները եկան, և նրանց հարթակում լինելը հենց «եռյակի» միասնության ապացույցն էր: Իսկ Գագիկ Ծառուկյանի կարճ, բայց կտրուկ ելույթը փաստեց, որ ժողովուրդը պատրաստ է գնալ պայքարի նրա հետ: Ժողովուրդը ամենաշատը հենց լիդերներից էր սպասում պայքարի պատրաստակամության մասին հայտատարություններ, և երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց այդ պատրաստակամությունը: Բնականաբար, սոցիալական կայքերը երեկ թնդում էին նաև հանրահավաքին ուշադիր հետևող իշխանական գրչակների գրառումներից, որոնք փրփուրներից էին կախվում, քանի որ այլ գրելու բան չունեին: Բնականաբար, իշխանական մի երկու պատգամավորներ էլի իրենց էջերում ստատուսներ գրեցին, ինչը նրանց դեպքում արդեն սովորական է, քանի որ նրանք նույնպես մի բան պետք է գրեին: Դրանում է նրանց կոչումը: Բայց նույն լրատվականները նաև տեղեկություններ հրապարակեցին, որ երեկվա հանրահավաքը հենց Ազատության հրապարակում զգուշավոր դիտում էին նաև իշխանության ոչ շարքային ներկայացուցիչներ, որոնք իրար մեջ նեղսրտում էին, որ այդքան շատ մարդ է հավաքվել հանրահավաքին: Եթե այսօր նեղսրտում են, ապա պարզ է, թե հաջորդ հանրահավաքին ինչ է կատարվելու նրանց հետ, քանի որ հաջորդ հանրահավաքը, բնականաբար, ավելի մարդաշատ է լինելու: Իսկ այն, որ ժողովրդական մարած ալիքն այլևս վերակենդանացել է, և առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դրանում համոզվելու համար բավական էր միայն տեսնել երեկվա ոգևորությունը, միասնականության գիտակցումը և պայքարելու պատրաստակամությունը, որը թևածում էր ողջ հանրահավաքի ընթացքում Ազատության հրապարակում: Ազատության հրապարակը կրկին շնչում է, և դա այսօրվա քաղաքական իրավիճակի ամենալուսավոր կետն է:
«Երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց պայքարի պատրաստակամությունը»
Երեկվա հանրահավաքն առաջին հերթին ուշագրավ էր նրանով, որ ցույց տվեց՝ չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին՝ Ազատության հրապարակն իսկապես մարդաշատ էր: Երեկ, դիտելով հանրահավաքը, կարելի էր զգալ, որ Ազատության հրապարակը լիաթոք շնչում էր, իսկ Հայաստանում նման մարդաշատ հանրահավաք չէր եղել արդեն մի քանի տարի:
Ընդհանուր քաղաքական դաշտի լճացածության պայմաներում երեկվա հանրահավաքը նոր շունչ ու ոգի հաղորդեց Հայաստանում քաղաքական գործընթացներին, ցույց տվեց, որ հասարակությունը դեռ պատրաստ է պայքարի՝ հանուն փոփոխությունների:
Ի դեպ, հուսահատված լռում էին բոլոր նրանք, ովքեր «կանխատեսումներ» էին արել, թե, իբր, «եռյակի» լիդերները կարող են չգալ հանրահավաքի, կամ այն բազմամարդ չի լինելու: Լիդերները եկան, և նրանց հարթակում լինելը հենց «եռյակի» միասնության ապացույցն էր: Իսկ Գագիկ Ծառուկյանի կարճ, բայց կտրուկ ելույթը փաստեց, որ ժողովուրդը պատրաստ է գնալ պայքարի նրա հետ: Ժողովուրդը ամենաշատը հենց լիդերներից էր սպասում պայքարի պատրաստակամության մասին հայտատարություններ, և երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց այդ պատրաստակամությունը:
Բնականաբար, սոցիալական կայքերը երեկ թնդում էին նաև հանրահավաքին ուշադիր հետևող իշխանական գրչակների գրառումներից, որոնք փրփուրներից էին կախվում, քանի որ այլ գրելու բան չունեին: Բնականաբար, իշխանական մի երկու պատգամավորներ էլի իրենց էջերում ստատուսներ գրեցին, ինչը նրանց դեպքում արդեն սովորական է, քանի որ նրանք նույնպես մի բան պետք է գրեին: Դրանում է նրանց կոչումը: Բայց նույն լրատվականները նաև տեղեկություններ հրապարակեցին, որ երեկվա հանրահավաքը հենց Ազատության հրապարակում զգուշավոր դիտում էին նաև իշխանության ոչ շարքային ներկայացուցիչներ, որոնք իրար մեջ նեղսրտում էին, որ այդքան շատ մարդ է հավաքվել հանրահավաքին:
Եթե այսօր նեղսրտում են, ապա պարզ է, թե հաջորդ հանրահավաքին ինչ է կատարվելու նրանց հետ, քանի որ հաջորդ հանրահավաքը, բնականաբար, ավելի մարդաշատ է լինելու: Իսկ այն, որ ժողովրդական մարած ալիքն այլևս վերակենդանացել է, և առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դրանում համոզվելու համար բավական էր միայն տեսնել երեկվա ոգևորությունը, միասնականության գիտակցումը և պայքարելու պատրաստակամությունը, որը թևածում էր ողջ հանրահավաքի ընթացքում Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակը կրկին շնչում է, և դա այսօրվա քաղաքական իրավիճակի ամենալուսավոր կետն է: