Չնայած նրան, որ իշխանական լրատվականները և վերլուծաբանները ջանք ու եռանդ չեն խնայում խեղաթյուրելու համար ստացված իրական պատկերը՝ այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ համապետական հանրահավաքը կայացավ։ Նման ինֆորմացիոն հարձակումը փաստում է այն մասին, որ իշխանական վերնախավի մոտ լուրջ ջղաձգումներ են առաջացել՝ կապված հանրահավաքի և Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմության հետ։ Ինչո՞ւ վերանվանվեց համապետական հանրահավաք, որովհետև սա մեր պետականության կայացման ողջ պատմության ընթացքում տարբերվում է մյուս բոլոր հակաիշխանական պայքարներից, քանզի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել են ազդեցիկ քաղաքական ուժեր, ինչպես նաև հասարակության մի հոծ զանգված, որն օրըստօրե համալրվելու է ազատատենչ մարդկանցով։ Ինչո՞ւ եմ տեսնում ապագա՝ կապված այս միավորման հետ, որովհետև վերոնշյալ կուսակցությունների լիդերներն անցյալում են թողել իրենց ամբիցիաները և համախմբվել են հանուն արդար գաղափարի, և հատկանշական է այն փաստը, որ անկախ իշխանական «պռոպագանդիստների» տարված հակաքարոզչությանը՝ ժողովուրդը հավատում և վստահում է այս միասնությանը։ Ելույթների մասով կարելի է արձանագրել, որ ինչպես երբեք՝ դրանք առավել բոցաշունչ և պայքարի կանչող էին, քանզի նմանօրինակ սուր, կտրուկ հայտարարություններով հանդես եկող քաղաքական գործիչներ դեռ չեն եղել։ Սա նշանակում է, որ կա վճռականություն, կա համախմբավություն, կա պայքարի ոգի, կա սեփական ապագայի մասին մտատանջ հասարակություն, ովքեր իրենց հույսն ու հավատը ապավինել են այս ուժերին։ Ես չեմ կարծում, որ ոմանց կարծիքով սա ևս խաղ լինի, քանզի վերոնշյալ կուսակցությունները քաջ գիտակցում են, որ եթե այս անգամ ևս չստացվի իրականացնել մտադրվածը, ապա մեր երկրին էլ ոչինչ չի փրկի կործանումից։ Ու հավատացե՛ք, որ բոլորիս կողմից ճանաչված «մեծահարուստները» և ազդեցիկ մարդիկ, ովքեր կարող են լուրջ դերակատարություն ունենալ այս գործընթացում, վաղ թե ուշ ևս կմիանան պայքարին, քանզի ո՞ւմ են պետք այդ հարստություն ու փողերը, եթե չունենաս Հայրենիք, որտեղ կտիրի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Այնպես որ, սա բարձրացած ալիք է, որն այլևս անկասելի է։
«Սա բարձրացած ալիք է, որն այլևս անկասելի է»
«Եռյակ»+ՀԺԿ հանրահավաքը կարելի է համարել կայացած

Politik Man-ի ֆեյսբուքյան էջից