Քաղաքական

11.10.2014 13:02


«The guardian»-ն անդրադարձել է «եռյակի» երեկվա հանրահավաքին

«The guardian»-ն անդրադարձել է «եռյակի» երեկվա հանրահավաքին

Բրիտանական հեղինակավոր «The guardian» պարբերականն անդրադարձել է ոչ իշխանական «եռյակի» երեկվա հանրահավաքին։

«Ընդդիմության Երևանի կենտրոնում հրավիրված հանրահավաքի մասնակիցները պահանջել են իշխանափոխություն»,–գրում է պարբերականը՝ նշելով, որ Հայաստանի ընդդիմությունը պահանջներ է ներկայացրել երկրի իշխանությանը, որոնց չկատարման դեպքում ուժեղացնելու է պայքարը։:

«Հայաստանի երեք հիմնական ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքի բազմահազարանոց մասնակիցները բողոքում են երկրում ստեղծված սոցիալ–տնտեսական իրավիճակից՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ցուցարարները վանկարկել են՝ Սե՛րժ, հեռացի՛ր»,–գրում է «The guardian»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը