Աշխարհ

11.10.2014 13:12


Ինքնահռչակված ԴԺՀ վարչապետ. «Ածուխը կհերիքի երկու ձմեռ անցկացնելու համար»

Ինքնահռչակված ԴԺՀ վարչապետ. «Ածուխը կհերիքի երկու ձմեռ անցկացնելու համար»

Ածուխի պաշարները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կհերիքեն երկու ձմեռ անցկացնելու համար։ Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներինհաղորդել է Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն։

«Այն, ինչ մենք հասցրել ենք հանել և պահեստավորել, կհերիքի մեզ երկու ձմեռ անցկացնելու համար։ Չէ՞ որ մենք ածխային շրջան ենք», – հաղորդել է նա։ Նրա խոսքերով՝ քիչ ավելի դժվար իրավիճակ է ստեղծվել հանրապետությունը հոսանքով ապահովելու հարցում։
Վարչապետը նշել է նաև, որ ԴԺՀ տարածքում գրիվենի դեֆիցիտ գոյություն ունի։

«Մենք ցանկանում էին տարածքում ռուբլի ներդնել, սակայն ամբողջապես կատարել դա չի ստացվում. այդ պատճառով, երևի, մեզ մոտ մուլտիարժութային գոտի գործի՝ ռուբլու և գրիվենի շրջանառությամբ», – նշել է նա։
Ավելի վաղ հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում էր ընդունել սեփական ազգային բանկի ստեղծման մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը