Լրահոս

11.10.2014 11:42


Ուկրաինայի փոխվարչապետ. «Իշխանության ապակենտրոնացումը կարող է սկսվել արդեն 2015թ. հունվարին»

Ուկրաինայի փոխվարչապետ. «Իշխանության ապակենտրոնացումը կարող է սկսվել արդեն 2015թ. հունվարին»

Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացումը կարելի կլինի սկսել արդեն 2015թ. հունվարի 1–ին։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։
«Այսօր յոթ օրենք գոյություն ունի, որը պատրաստել է կառավարությունը։ Դրանք գտնվում են խորհրդարանում։ Դրանք կարելի է ընդունել 2015–ին ապակենտրոնացումը սկսելու համար», – ասել է Գրոյսմանն ուկրաինական Առաջին ալիքի եթերում։
Նա նշել է, որ «ամենակարևորը ֆինանսական ապակենտրոնացումն է, երբ միջոցները կմնան մարդկանց ծախսերի համար տեղերում»։
«Այդ ամենն արդեն կարելի է անել հունվարի 1-ից», – ասել է փոխվարչապետը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը