Լրահոս

17.09.2009 11:31


«Ժառանգությունը» նախագահին չի հանդիպել

«Ժառանգությունը» նախագահին չի հանդիպել

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցել այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կլոր սեղանին։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ նախորդ հանդիպումներին մասնակցել են, և դրանց քաղաքական հետևանքներն իրենց չեն բավարարել։

Ս. Սաֆարյանը նաև ավելացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենք մի շարք առաջարկներ են ներկայացրել և սպասում են իշխանությունների արձագանքին.

-Եվ հետո, նման քննարկումները պետական կառույցներում պետք է տեղի ունենան և ոչ թե համալիրում։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը