Կարծիք

11.10.2014 11:27


«Իշխանափոխությունն այլևս անշրջելի է»

«Իշխանափոխությունն այլևս անշրջելի է»

Երեկ «եռյակի» համապետական հանրահավաքը երկրում դրական փոփոխությունների հաստատման ճանապարհին առաջին քայլն էր։ Երեկ խորհրդարանական երեք քաղաքական ուժերի առաջնորդները` ժողովրդի հետ միասին, տվեցին իշխանափոխության գործընթացի մեկնարկի ազդակը։ Իշխանափոխությունն այլևս անշրջելի է։

«Եռյակն» ընտրել է թավշյա իշխանափոխության տարբերակը և դրա մասին բազմիցս նշել է։ Դրա մասին նշել է նաև երեկվա իր ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանը. «Ի հեճուկս ոստիկանապետի եւ վարչապետի, ովքեր փորձում են մեզ մեղադրել հեղափոխություն կազմակերպելու կամ անկարգություններ հրահրելու մտադրության մեջ՝ չխորշելով նաեւ ժողովրդին սպառնալ սառը ցնցուղով կամ նոր մարտի 1-ով, շարժումը հաստատակամ է՝ գործելու բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ օգտվելով խաղաղ քաղաքական պայքարի նրանց ընձեռած բոլոր հնարավորություններից` հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, պիկետներ եւ այլն։ Ուստի այդ իրավունքների իրականացման դեմ ուղղված ցանկացած գործողություն դիտվելու է որպես իշխանություների կողմից կազմակերպված սադրանք` համապատասխան գնահատականի արժանանալով հասարակության եւ, հուսանք, նաեւ միջազգային հանրության կողմից», – հետևապես, թող որոշ «խիստ ազգայնականներ» չմտահոգվեն բարիկադների հարցով։

Առճակատման կոչ անողները մեր երկրում խիստ «սկզբունքայիններն» են, Բաղրամյան 26-ի տակ գործող մանր տրամաչափի «խոսափողները»՝ Շարմազանով, Փաշինյան, Բաբաջանյանն՝ իր «1–ին.ամ»–ով, և այլն։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը