ԱՄՆ. «Թուրքիան պետք է որքան հնարավոր է՝ արագ ընդգրկվի ԻՊ դեմ գործողություններում»
Միացյալ Նահանգների կարծիքով Թուրքիան պետք է որքան հնարավոր է՝ արագ ընդգրկվի ԻՊ դեմ գործողություններում Իրաքում և Սիրիայում։ Այս մասին նախօրեին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ԱՄՆ նախագահի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով օգնական Լիզա Մոնակոյի և Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Խական Ֆիդանի հետ հանդիպման ավարտին։ Մոնակոն շնորհակալություն է հայտնել զրուցակցից «աջակցության համար, որը Թուրքիան տրամադրում է ամերիկյան զինվորականներին Իրաքում և Սիրիայում»։ Նա նաև կարևորել է, որ Թուրքիան «արագացնի այդ օգնությունը, որը հանդիսանում է ԻՊ թուլացման և ոչնչացման ռազմավարության համընդգրկուն մասը»։ Մոնակոն նշել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել սահմանային անվտանգությունն ահաբեկիչների հոսքը կանխելու նպատակով։
ԱՄՆ. «Թուրքիան պետք է որքան հնարավոր է՝ արագ ընդգրկվի ԻՊ դեմ գործողություններում»
Միացյալ Նահանգների կարծիքով Թուրքիան պետք է որքան հնարավոր է՝ արագ ընդգրկվի ԻՊ դեմ գործողություններում Իրաքում և Սիրիայում։ Այս մասին նախօրեին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ԱՄՆ նախագահի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով օգնական Լիզա Մոնակոյի և Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Խական Ֆիդանի հետ հանդիպման ավարտին։
Մոնակոն շնորհակալություն է հայտնել զրուցակցից «աջակցության համար, որը Թուրքիան տրամադրում է ամերիկյան զինվորականներին Իրաքում և Սիրիայում»։ Նա նաև կարևորել է, որ Թուրքիան «արագացնի այդ օգնությունը, որը հանդիսանում է ԻՊ թուլացման և ոչնչացման ռազմավարության համընդգրկուն մասը»։
Մոնակոն նշել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել սահմանային անվտանգությունն ահաբեկիչների հոսքը կանխելու նպատակով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։