Լրահոս

11.10.2014 09:41


Այսօր նշվում է Երևանի օրը

Այսօր նշվում է Երևանի օրը

Մ.թ.ա. 782թ. Արգիշտի թագավորը հիմնադրեց Էրեբունի ամրոցը։ Քաղաքի տարածքում գտնվող այդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր մի արձանագրություն վկայում է. «Ես՝ Արգիշտիս, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և անվանեցի Էրեբունի՝ ի փառս Բիայնիլիի և ի սարսափ թշնամիների»:

Քաղաքի ծննդյան մասին վկայող այս սեպագիր արձանագրությունն այժմ պահպանվում է «Էրեբունի» թանգարանում:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշմամբ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:

Այս խորագրի վերջին նյութերը