Կարծիք

10.10.2014 23:44


Վահե Էնֆիաջյան. ««Ո՛Չ» կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ»

Վահե Էնֆիաջյան. ««Ո՛Չ» կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ»

Այսօր Ազատության հրապարակում մենք կրկին ապացուցեցինք, որ պատրաստ ենք ու վճռական մեր պայքարում՝ առաջնորդվելով հանուն ժողովրդի և ժողովրդի համար սկզբունքով:
Քիչ առաջ, տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ավարտված հանրահավաքից հետո «Ո՛Չ» կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ, որով ևս մեկ անգամ բարձրաձայնեցինք հասարակության հավանությունը ստացած 12 կետերը և ՈՉ ասացինք սահմանադրական այն փոփոխություններին, որը փորձում են իշխանությունները հրամցնեն հանրությանը:
Ժողովուրդը չի ցանկանում և չի հանդուրժի սահմանադրական արհեստածին այն փոփոխությունները, որով կանաչ ճանապարհ է բացվում ներկա իշխանության վերարտադրվելուն:
Այլևս անշրջելի է ժողովրդի արդարացի պահանջը:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը