Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առ ոչինչ է»
«Եռյակի» այսօրվա համապետական հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ «միայն միասնությամբ, միայն ժողովրդով կա հայոց փրկություն»։ Շարունակելով իր խոսքը՝ նա ասել է. «Այսօր, ձեր պահանջով, ժողովրդի ներկայությամբ չկան կուսակցական դրոշակներ. խոնարհվել են հայոց պետական դրոշի առջև։ Այսպես պետք է մնա մինչև մեր միասնական հաղթանակը»։
Հովհաննիսյանի խոսքերով՝ նախորդ տարի Սերժ Սարգսյանն արհամարհել է ժողովրդի կամքը (նկատի ունենալով 2013 թվականի նախագահական ընտրությունները)։ Նա նաև հավելել է, որ Սերժ Սարգսյանի «ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առ ոչինչ է, և ժողովուրդը չի ընդունում»։ «Ժառանգության» առաջնորդը կարևորել է այն փաստը, որ ցանկացած իշխանություն պետք է լեգիտիմ լինի, և երկրում պետք է պահպանվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
Բանախոսը նաև շնորհակալություն է հայտնել այն քաղաքական ուժերին, որոնք այսօր միասնական կանգնած են ժողովրդի կողքին։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առ ոչինչ է»
«Եռյակի» այսօրվա համապետական հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ «միայն միասնությամբ, միայն ժողովրդով կա հայոց փրկություն»։
Շարունակելով իր խոսքը՝ նա ասել է. «Այսօր, ձեր պահանջով, ժողովրդի ներկայությամբ չկան կուսակցական դրոշակներ. խոնարհվել են հայոց պետական դրոշի առջև։ Այսպես պետք է մնա մինչև մեր միասնական հաղթանակը»։
Հովհաննիսյանի խոսքերով՝ նախորդ տարի Սերժ Սարգսյանն արհամարհել է ժողովրդի կամքը (նկատի ունենալով 2013 թվականի նախագահական ընտրությունները)։ Նա նաև հավելել է, որ Սերժ Սարգսյանի «ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առ ոչինչ է, և ժողովուրդը չի ընդունում»։
«Ժառանգության» առաջնորդը կարևորել է այն փաստը, որ ցանկացած իշխանություն պետք է լեգիտիմ լինի, և երկրում պետք է պահպանվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
Բանախոսը նաև շնորհակալություն է հայտնել այն քաղաքական ուժերին, որոնք այսօր միասնական կանգնած են ժողովրդի կողքին։