Արամ Մանուկյան. «Սպառվում է Հայաստանը վերջնականապես»
«Եռյակի» համապետական հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում մի քանի կարևոր շեշտադրում է արել երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակի կապակցությամբ։ Մասնավորապես, Մանուկյանը նշել է, որ ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ աշխարհի 45 երկրներում, 2014 թվականի դրությամբ, Հայաստանի քաղաքացիները, որոնք պաշտոնապես գտնվում են արտերկրում միգրանտի կարգավիճակով, կազմում են շուրջ 770 հազար մարդ. «Սրանք այն մարդիկ են, որոնք դեռևս ՀՀ քաղաքացի են, բայց պաշոտանապես դիմել են այդ երկրներին կեցության կարգավիճակ ստանալու համար», – ասել էնա։ Մյուս խնդիրը, որին անդրադարձել է Մանուկյանը, ծնելիությունն էր, որը 25-50 տարեկան տղամարդկանց արտագաղթի հետևանքն է։ Նվազել են ամուսնությունները, կտրուկ աճել է մահացությունը։
Մանուկյանը նշել է, որ մեր հարևան երկրներում մեկ տարվա ընթացքում ծնվում է այնքան մարդ, որքան չկա Հայաստանում։ Պատգամավորի խոսքերով՝ երկրի դպրոցականների թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 350 հազարի, իսկ դպրոց չհաճախող երեխաների թիվը հասել է շուրջ 140 հազարի։ Ինչ վերաբերում է հայկական գյուղերին, բանախոսը շեշտել է. «Գյուղերը վերանում են, գյուղերը սպառվում են, գյուղեր չկան Հայաստանում»։–Դա, Մանուկյանի խոսքերով, այս իշխանությունների «խելոք» քաղաքականության հետևանքն է։
«Սպառվում է Հայաստանը վերջնականապես... Հայը դառնում է գաղթական։ Մի քանի գաղթական, մի քանի փնթի, մի քանի չընտրված, մի քանի փողասեր, մի քանի անգրագետ եկել գրավել են այս երկիրը...Կա՛մ այս շարժումը այդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարկում, մաքրում է Հայաստանը, կա՛մ Հայաստանը մաքրվում է բացառապես հայերից»։
Արամ Մանուկյան. «Սպառվում է Հայաստանը վերջնականապես»
«Եռյակի» համապետական հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում մի քանի կարևոր շեշտադրում է արել երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակի կապակցությամբ։
Մասնավորապես, Մանուկյանը նշել է, որ ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ աշխարհի 45 երկրներում, 2014 թվականի դրությամբ, Հայաստանի քաղաքացիները, որոնք պաշտոնապես գտնվում են արտերկրում միգրանտի կարգավիճակով, կազմում են շուրջ 770 հազար մարդ. «Սրանք այն մարդիկ են, որոնք դեռևս ՀՀ քաղաքացի են, բայց պաշոտանապես դիմել են այդ երկրներին կեցության կարգավիճակ ստանալու համար», – ասել էնա։
Մյուս խնդիրը, որին անդրադարձել է Մանուկյանը, ծնելիությունն էր, որը 25-50 տարեկան տղամարդկանց արտագաղթի հետևանքն է։ Նվազել են ամուսնությունները, կտրուկ աճել է մահացությունը։
Մանուկյանը նշել է, որ մեր հարևան երկրներում մեկ տարվա ընթացքում ծնվում է այնքան մարդ, որքան չկա Հայաստանում։
Պատգամավորի խոսքերով՝ երկրի դպրոցականների թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 350 հազարի, իսկ դպրոց չհաճախող երեխաների թիվը հասել է շուրջ 140 հազարի։
Ինչ վերաբերում է հայկական գյուղերին, բանախոսը շեշտել է. «Գյուղերը վերանում են, գյուղերը սպառվում են, գյուղեր չկան Հայաստանում»։–Դա, Մանուկյանի խոսքերով, այս իշխանությունների «խելոք» քաղաքականության հետևանքն է։
«Սպառվում է Հայաստանը վերջնականապես... Հայը դառնում է գաղթական։ Մի քանի գաղթական, մի քանի փնթի, մի քանի չընտրված, մի քանի փողասեր, մի քանի անգրագետ եկել գրավել են այս երկիրը...Կա՛մ այս շարժումը այդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարկում, մաքրում է Հայաստանը, կա՛մ Հայաստանը մաքրվում է բացառապես հայերից»։