Լրահոս

10.10.2014 20:37


ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ՝ հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների ճանաչողական այցելությունն Արցախ, որը կօգնի ապագա դիվագետներին լիարժեք պատկերացում կազմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:
Աշոտ Ղուլյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր իշխանության գործունեությունը, պետականաշինության գործընթացի և խորհրդարանական դիվանագիտության հետ կապված խնդիրներն ու պատասխանել նրանց հուզող հարցերին:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը